Վուհանից կտարհանվեն Վրաստանի քաղաքացիները

Չինաստանի Վուհան քաղաքից, որը համարվում է չինական նոր, վտանգավոր կորոնավիրուսի էպիկենտրոն, ծրագրվում է տարհանել Վրաստանի քաղաքացիներին։

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն։

Վուհանում այս պահի տվյալներով՝ Վրաստանի 5 քաղաքացի կա։

Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ միջոցառումների մասին, երկրի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտարարվեց, որ չեղարկվում են Վրաստան-Չինաստան ուղիղ չվերթները՝ անհայտ ժամկետով։

Արգելվել է նաև կենդանիների ներմուծումը՝ Չինաստանից Վրաստան։ Արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը Չինաստանը չհայտարարի անվտանգ գոտի։ Չինաստանից Վրաստան ներմուծվում էին դեկորատիվ կրիաներ ու ձնկներ։

Չինաստանում վարակից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների՝ հասել է 106-ի։ Վարակվածների թիվն անցել է 4500-ից։

Հիշեցնենք՝ ընդամենը մեկ օր առաջ հաղորդվում էր 80 մահվան ու 2700 վարակի դեպքի մասին։

Կորոնավիրուսի դեմ Վրաստանի պայքարի մասին տեսանյութը․