Դատավոր Նինո Գալուստաշվիլիի որոշմամբ` եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 11 ցուցարարները կշարունակեն մնալ կալանքի տակ։ Դատավորը չի բավարարել նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանքը փոխելու հայցը։
Երեկ՝ հուլիսի 31-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է Անդրո Ճիճինաձեի, Օնիսեն Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավայի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչայայի, Ռուսլան Սիվակովի, Ռևազ Կիկնաձեի, Գիորգի Տերաշվիլիի, Վալերի Թեթրաշվիլիի, Սերգեյ Կուխարչուկի և Իրակլի Քերաշվիլիի խմբային բռնությանը մասնակցելու գործը։
Կալանքի վերանայման հարցը բարձրացրել է Ջանո Արչայայի և Գուրամ Միրցխուլավայի փաստաբան Օմար Փուրցելաձեն` դատավորին ներկայացնելով իր կատարած փորձաքննության եզրակացությունը։