Ալիք Մեդիան (aliq.ge) Վրաստանում գործող հայալեզու մեդիահարթակ է, որը ներկայացնում է Վրաստանում զարգացող գլխավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական իրադարձությունները հայերեն լեզվով: 

Հարթակի ստեղծման հիմնական  նպատակը 2015 թվականից ի վեր եղել է Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերի (և ոչ միայն) տեղեկացվածության բարձրացումը, քաղաքացիական կյանքում ինտեգրումն ու մայրենի լեզվով ցանկացած իրադարձություն հասանելի դարձնելը:

Ալիք Մեդիան ներկայացնում են լրագրողներ ու պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից, ովքեր տիրապետում են իրենց համայնքների կարիքներին ու դրանց հիման վրա են ստեղծում կոնտենտը: 

Ալիք Մեդիայի խմբագրական քաղաքականությունը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ 

  • Ընթերցողին տրամադրել ստուգված ու ճշտգրիտ տեղեկություն 
  • Պահպանել չեզոքություն և օբյեկտիվություն 
  • Օգնել քաղաքացիներին բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները:

2020 թվականից ի վեր, «Ալիք Մեդիա Վրաստան» կազմակերպությունն աշխատում է նաև երիտասարդների ինտեգրման, կանանց իրավունքների պաշտպանության ու վերլուծական կոնտենտ ստեղծելու ուղղությամբ: 

Մեզ աջակցում են European Endowment for Democracy-ն, Եվրամիությունը, Internews Georgia-ն և այլ հիմնադրամներ: