Վազիսուբանիում և Լիլոյում սպորտային կենտրոններ են բացվել

Թբիլիսիի արվարձանային Վազիսուբանի և Լիլո շրջաններում սպորտային կենտրոններ են կառուցվել:

Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Վազիսուբանիի Ռեգբիի համալիրը ունի 12 հազար 306 քառակուսի մետր արհեստական ծածկով խաղադաշտ, 500 տեղանոց տրիբունա, վարչական շինություն և լոգարան: Կենտրոնը կարող է սպասարկել 700 քաղաքացու:

Լիլո բնակավայրում արդեն ավարտվել է մարմնամարզության դահլիճի կառուցումը: 500 քմ տարածքով մարզասրահը նախատեսված է 400 այցելուի համար: Դահլիճում կանցկացվի սպորտային ու  գեղարվեստական ​​մարմնամարզություն, կգործի նաև բատուտի վրա ցատկերի բաժին:

Թբիլիսի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, այս պահին ընթանում են նաև Նաձալադևի թաղամասում սպորտային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները: Այս տարի կմեկնարկեն ևս մեկ սպորտային դահլիճի ու բազմաֆունկցիոնալ մի շարք սպորտային կենտրոնների կառուցումը: Փոխանցում է  imedinews-ը։

Թողնել պատասխան