ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը բարձր մակարդակի վրա է․ Կվիրիկաշվիլի

Վրաստանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը Արտաքին գործերի նախարարության հետ տեղեկատվական արշավ է իրականցնում։ Այս մասին կառավարության նիստում ընդգծել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կարորևորելով ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։

«Ապրիլի 16-ին Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի օրերը կշարունակվեն մինչև մայիսի 1-ը։ Քաղաքացիների իրազեկման տեսանկյունից կարևոր են ամեն տարի Վրաստանում անցկացվող այս միջոցառումները։ Այս տարի ՆԱՏՕ-ի օրերը յուրահատուկ կերպով կնշվեն նաև շրջաններում: Սա հատկապես կարևոր է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների բնակչության համար»,-ասել է վարչապետը:

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա:

«Հատկանշական է այն առաջընթացը, որը մենք ցուցաբերել ենք հիմնական փաթեթի իրագործման գործում: Կարևոր է նաև այն քաղաքական աջակցությունը, որը մենք ստանում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան