ԹՊՀ-ի և ԱԳՆ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) և Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ԹՊՀ տեղեկությամբ՝ հուշագիրը ստորագրել են ԹՊՀ-ի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Համալսարանն արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ծրագրեր կիրականացնի: Ուսանողները կաշխատեն արխիվային նյութերի վրա, որի շնորհիվ  ավելի մեծ գիտելիքներ ձեռք կբերեն Վրաստանի մասին։ Այս նախագիծը նախատեսում է տարբեր երկրների հետ արխիվային նյութերի ուսումնասիրում և վերամշակում», — ասել է ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն:

Արտաքին գործերի նախարարն էլ հավատարմագրված համալսարանների ուսանողների շրջանում՝ «Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով շարադրությունների մրցույթի մասին հայտարարեց։ Աշխատանքները պետք է կապված լինեն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքականության կոնկրետ իրադարձության և / կամ անձի հետ:

Թողնել պատասխան