Կուտակային կենսաթոշակային համակարգում մոտ 1 միլիոն մարդ է ներգրավված

Վրաստանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեն խորհրդարանում` առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամներին ծանոթացրել է գործակալության վերջին տվյալներին՝ նշելով, որ կենսաթոշակային կուտակային համակարգում 900 հազար 688 մարդ է ներգրավված: Հիմնադրամի արժեքը կազմում է 361 միլիոն 374 հազար 58 լարի, դրան գումարած հաշվեգրված տոկոսագումարը` 8 միլիոն 620 հազար 849 լարի: Կենսաթոշակային հիմնադրամում ներգրավված է 58 հազար 292 ընկերություն:

«Մենք լայնամասշտաբ արշավ ենք իրականացրել: Գնում էինք բոլոր մեծ կազմակերպություններ ու խոսում մարդկանց հետ: 200-ից ավելի հեռուստատեսային ելույթ եմ ունեցել, 900-ից ավել հրապարակումներ են եղել` ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում»,- հայտարարել է Սուրգուլաձեն: