Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Ռուսաստանի հետ ավիափոխադրումների հարցին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումների հետ կապված հարցին: Զալկալիանին ասել է, որ որքան շուտ վերականգնվեն ավիափոխադրումները, այնքան ավելի լավ կլինի Վրաստանի և Ռուսաստանի համար:

«Նման դիրքորոշում հայտնեցի Նյու-Յորքում հանդիպման ժամանակ, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ չնայած ստեղծված իրավիճակին, հունիսյան դեպքերից հետո Ռուսաստանի ոչ մի քաղաքացու նկատմամբ բռնության դեպք չի եղել: Այդ պատճառով, կարծում եմ, որ պետք է վերականգնվեն ավիափոխադրումները: Սա չպետք է խոչընդոտ լինի հարաբերությունների մեջ և այն կարելի է հեշտությամբ լուծել»,- հայտարարել է Զալկալիանին: