Կառավարությունը դադարեցնում է փախստակնների օգնությունը․ահազանգում են ընդդիմադիրները

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղեկատվությամբ, Վրաստանի Փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարությունը պատրաստվում է դադարեցնել փախստականների մի մասի 45 լարի չափով օգնության տրամադրումը:

Այս մասին հունվարի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին՝ նշելով, որ կուսակցությունում է հայտնվել  նախարարության քաղաքականության եւ հետաքննական բաժնի համապատասխան փաստաթուղթը, որտեղ արձանագրված է նախարարության նախապես ընդունած որոշումը։

«Ամենակարեւորն այն է, որ ըստ այս փաստաթղթի, նախարարությունը դադարեցնելու է 45 լարի չափով օգնությունը: Եթե դա տեղի ունենա, փախստականները կկանգնեն ծանր սոցիալ-տնտեսական խնդիրների առջև»,- ասել է Ծիկլաուրին:

Նրա խոսքով, կառավարության նպատակն է, որ այս օգնությունը վերանա բոլոր փախստականների դեպքում:

Հիշեցնենք, որ ըստ 2013թ․-ին ընդունված օրինագծի, փախստականների ամսական 28 լարի օգնությունը  հասել է 45 լարիի:

Թողնել պատասխան