Կոչ իշխանություններին՝ չեղարկել տուգանքները և դադարեցնել վարույթները ցուցարարների դեմ

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կոչ են անում պետությանը չեղարկել տուգանքները և դադարեցնել վարույթներն այն ձերբակալվածների նկատմամբ, որոնց գործերը դատարանը չի վերանայել։

Խոսքը «ռուսական օրենքի» դեմ ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարարների մասին է։

ՀԿ-ները նշել են՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, ակցիայի ընթացքում վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատվել են ժամանակավոր մեկուսարանից. նրանց վարչական կալանքից ազատելը չի ​​նշանակում քրեական գործի վարույթի կարճում։

ՀԿ-ների պնդմամբ՝ չնայած կալանքից ազատվելուն, նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վարույթը դեռ շարունակվում է։ 2023 թվականի մարտի 2-3-ը և մարտի 7-9-ը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 169 մարդու։

«Մենք կոչ ենք անում.

  • ՆԳՆ-ին` դադարեցնել վարչական իրավախախտման վարույթն ակցիայի ընթացքում ձերբակալված բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց գործերը դատարանը չի քննել,
  • Դատախազությանը՝ օգտվել օրենսդրությամբ նախատեսված բողոքով դատախազին դիմելու հնարավորությունից՝ չեղյալ համարելու դատարանի կողմից տուգանքների վերաբերյալ ընդունված որոշումները.
  • Հատուկ քննչական ծառայությանը՝ ապահովել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների, կալանավորվածների նկատմամբ բռնության և այլ դեպքերի լրիվ ու օբյեկտիվ քննությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ ՀԿ-ները.

  1. «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»
  2. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»
  3. «Մարդու իրավունքների կենտրոն» / Human Rights Center
  4. «Վրաստանի ժողովրդավարության նախաձեռնություն»
  5. Women’s Initiatives Supporting Group
  6. «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED)
  7. «Իրավունքներ Վրաստան» / Rights Georgia
  8. «Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստան» / Open Society Georgia Foundation
  9. «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» — PHR