Այսօր Վրաստանի զինված ուժերի օրն է

Ապրիլի 30-ը Վրաստանի պաշտպանական ուժերի օրն է: Վրացական բանակի ստեղծումից անցել է 28 տարի:

1991 թվականի ապրիլի 24-ին Վրաստանի նախարարների կաբինետը ստորագրեց հրամանագիր զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության հրավիրելու մասին: Զորակոչը սկսվել է ապրիլի 30-ին, այնուհետև այս օրը դարձավ Վրաստանի զինված ուժերի հիմնադրման օր:

Վրաստանի զինված ուժերը քաղաքականապես չեզոք և զինված ռազմական ինստիտուտ է, որը Վրաստանի սահմանադրությամբ շնորհված իրավասությունների սահմաններում կատարում է պարտադիր և համամասնական ռազմական և այլ տեսակի միջոցառումներ: