Նշվում է ԵԽ-ին Վրաստանի անդամակցության 20-ամյակը

Այսօր Վրաստանի խորհրդարանում կանցկացվի Եվրոպայի խորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:

Խորհրդարանում նախատեսված են օրենսդիրի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթները:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն Վրաստան է ժամանել ապրիլի 28-ին:

Վրաստանը 1999 թվականի ապրիլի 27-ին դարձավ ԵԽ-ի 41-րդ անդամը: Այժմ կազմակերպությունը միավորում է 47 պետության: