Էնգուրիում երեք մարդ է խեղդվել. պետնախարարը ցավակցություն է հայտնում

Այսօր փրկարարները Էնգուրի գետից դուրս են բերել Շամգոնա գյուղի երեք բնակչի դի: Հավանաբար, կորած է նաև մեկ անձ: Զուգդիդիի Շամգոնա գյուղը գտնվում է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում և սահմանակից է Աբխազիայի Գալիի շրջանին:

Վրաստանի Պետնախարարի աշխատակազմը ցավակցում է Էնգուրիում խեղդված քաղաքացիների ընտանիքներին: Հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից անօրինական սահմանափակումները խլել են գրավյալ Գալիի շրջանում բնակվող երեք քաղաքացիների կյանքը»:

«Սա մարդկային մեծ ողբերգություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս օկուպացիայի իրական դեմքը: Օկուպացիոն գիծը երկար տարիներ արհեստականորեն օտարացրել է բաժանարար բարիկադների երկու կողմերում բնակվող մարդկանց, ինչը, ցավոք, հանգեցնում է մեծ կորուստների», ասվում է հայտարարության մեջ:

Աբխազիայի բնակիչները Վրաստանի մնացած մասի հետ այսպես կոչված «սահմանի» փակման պատճառով պարբերաբար փորձում են անցնել և վերադառնալ դեպի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք՝ հատելով Էնգուրի գետը: Նմանատիպ փորձերը բազմիցս ավարտվել են ողբերգությամբ: