Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն Մինսկում

Գիորգի Զուրաբաշվիլիի և Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մինսկում:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի «Առաջին ալիք»-ին հաստատել են Վրաստանի կառավարության վարչակազմում:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի միջև առաջին հանդիպումը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 19-ին Մինսկում»,- հայտնել են կառավարության վարչակազմից: