«Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ մենք զրուցել ենք երկու երկրների միջև առկա ակտիվ և դինամիկ զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների մասին»,- հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Տեղեկությունը տարածում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Վրաստանի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում ինքը կարևոր երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, վարչապետի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկել ենք նոր հնարավորություններ, որոնք էլ ավելի կամրապնդեն երկրների միջև առկա դինամիկան։ Հատուկ շեշտադրում է կատարվել առևտրի, ներդրումների ներգրավման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում սերտ համագործակցության խորացման վրա։ Մենք այս ուղղությամբ շատ ակտիվ համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ»,- նշել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հայտարարությամբ՝ նշված այցն էլ ավելի մեծ օգուտ կբերի երկու երկրների միջև ձևավորված դրական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը։