Facebook-ը վերացրել է Վրաստանում «Սպուտնիկի» ցանցը

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության» (ISFED) տնօրեն Միխեիլ Բենիձեն գրում է, որ Facebook-ը վերացրել է Վրաստանում «Սպուտնիկի» ցանցը:

«Վրացական հաշիվների հետ մեկտեղ, Facebook-ը նաև ջնջել է «Սպուտնիկի» վրացական ցանցը, որի մասին մենք խոսում էինք դեռ մեկ ամիս առաջ: Թվում է, թե այս ցանցը կապված էր նախկինում այլ երկրներում (Ուկրաինա, Բալթյան երկրներ) հայտնաբերված «Սպուտնիկի» նման ցանցերի հետ, թեև այն ժամանակ այս մեկը չէր ջնջվել», — գրել է ISFED-ի տնօրենը:

Նշենք, որ ISFED-ը մոտ մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե կասկածելի սխեմա է գտել ռուսական «Սպուտնիկ» լրատվամիջոցների հետ կապված: Ըստ կազմակերպության եզրահանգման՝ Facebook-ի կեղծ անձնական հաշիվներով և որոշակի թեմատիկ էջերի միջոցով «Սպուտնիկը» իր կայքերում տեղադրված նյութերն է տարածում: