Միկրոավտոբուսների վարորդները կստանան 300 լարի օգնություն

Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով՝ գործազուրկ տաքսիստներն ու միկրոավտոբուսների վարորդները կստանան 300 լարի օգնություն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Ստեղծված իրավիճակի պատճառով տարբեր ոլորտի աշխատողներ են տուժել, այդ թվում տաքսիստներն ու դեղին միկրոավտոբուսների վարորդները: Այդ իսկ պատճառով, կառավարության կողմից սահմանված աջակցության ծրագրից կօգտվեն նաև այս ոլորտի աշխատակիցները», — ասել է Կալաձեն:

Կալաձեն շնորհակալություն է հայտնել միկրոավտոբուսների վարորդներին իրենց ծառայության համար և հանձնարարել տեղակալներին հեռախոսային հաղորդագրության միջոցով տեղեկացնել նրանց: