Իրավիճակը Վերին Լարսում

Վրաստանի Ֆինանսների նախարարությունը եկամուտների ծառայության կայքի միջոցով (http://rs.ge/Default.aspx?sec_id=6213&lang=1)  ուղիղ եթերում ցուցադրում է Վերին Լարսում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք,  հունիսի 23-ին հորդառատ անձրևների հետևանքով Թերեքի գետի մակարդակը բարձրացել էր` փլուզելով Ռուսաստանը և Վրաստանը միացնող ռազմվարական ճանապարհի 800 մետր հատվածը: Այս պահին դեռևս վերկանգնողական աշխատանքներ են ընթանում:

Անվտանգության նկատառումներից ելնելով, ներկա պահին ճանապարհով թույլատրվում է երթևեկել առավոտյան ժամը 5:30-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:

Վերին Լարսը   Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է, որը անցնում է վտանգավոր լեռնանցքով` հաճախ  դառնալով բնական աղետների էպիկենտրոն: Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով:

Վերջերս Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի նախագահ Գեորգի Սետուրիձեն նշել էր  Դարիալի կիրճում թունել կառուցելու անհրաժեշտության մասին, որն ըստ նրա, կարող է այլընտրանքային ճանապարհ լինել:

«Թունելի կառուցումը կսկսվի այն ժամանակ, երբ կլուծվի ֆինանսավորման հարցը» , -հայտարարել է Սետուրիձեն:

Թողնել պատասխան