Բլինկենը Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին շնորհակալություն է հայտնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին և նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության համար։

Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում գրել է.

«Ես խոսեցի նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու անձամբ իր և վրաց ժողովրդի կողմից Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար և ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Հեռախոսազրույցից հետո, իր հերթին, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Բլինկենին՝ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար:

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարը շուտով կայցելի Վրաստան: