Թբիլիսիում հանրային տրանսպորտն ուղևորներին կսպասարկի բանկային քարտերով

Սեպտեմբերի 15-ից Թբիլիսիում հանրային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի բոլոր տիպի՝ վրացական և արտասահմանյան VISA , MasterCard բանկային քարտերով։ Այս մասին տեղեկացնում են «Վրացական բանկից»:

Հիշեցնենք, որ անցած տարի Թբիլիսիի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի երթևեկության սակագնի վճարման համակարգի արդիականացման համար հայտարարված մրցույթում հաղթել է «Վրացական բանկը»: Interpresnews-ի փոխանցմամբ, վերջինս այդ գործառույթները կիրականացնի 10 տարի ժամկետով:

Թողնել պատասխան