Ըստ Ստոլտենբերգի` դաշնակիցները համաձայն են ամրապնդել համագործակցությունը Վրաստանի հետ

Անհրաժեշտ է աջակցել ռուսական ինտերվենցիայի կողմից խոցելի գործընկերներին։ «Դաշնակիցները համաձայն են ամրապնդել իրենց համագործակցությունը այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախարարների հետ հանդիպումից առաջ։

Նրա խոսքով` համագործակցություն ու աջակցություն են այն ամենը, ինչ անում է ՆԱՏՕ-ն նման գործընկերների պարագայում։

«Կարծում եմ, ուկրաինական պատերազմից արդեն դաս ենք քաղել, որ գործընկերներին պետք է օգնել և աջակցություն ցուցաբերել ժամանակին։ Անհրաժեշտ էր Ուկրաինային աջակցել ներխուժումից առաջ, իսկ հիմա հարկ է աջակցել մյուս գործընկերներին, որոնք խոցելի են ռուսական ինտերվենցիայի կողմից։ Այժմ մենք աշխատում ենք ուժեղացնել աջակցությունը ճգնաժամային կառավարմանն ու անվտանգ հաղորդակցությանը։ Սա Վրաստանի նման գործընկերների հետ մեր նախատեսած ծրագրերի մի մասն է», — ասել է Յենս Ստոլտենբերգը։