Հունգարիան արգելափակում է Սաակաշվիլիի վերաբերյալ ԵՄ բողոքի կոչը. լեհական ԶԼՄ-ներ

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիան արգելափակում է նախաձեռնությունը, որով Եվրամիությունը պետք է դիվանագիտական ​​բողոք հայտնի Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի պատճառով։

Խոսքը Լեհաստանի կառավարության նախաձեռնության մասին է, ըստ որի` Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելու հարցով Վրաստանի կառավարությունը պետք է դիմի Եվրամիությանը։

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նիստից հետո Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին ասել էր, որ Լեհաստանը պատրաստ է բուժման ընդունել Սաակաշվիլիին։ Նրա խոսքով, Եվրախորհրդի նիստում քննարկված հարցերից մեկը վրացական բանտում Սաակաշվիլիի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքն էր։

Միաժամանակ, հենց Մորավիեցկին է լրատվամիջոցներին հայտնել, որ Եվրոպական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ԵՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, պատրաստվում է դիմել Վրաստանի կառավարությանը։

Լեհական լրատվամիջոցները գրում են, որ լեհական նախաձեռնությանն աջակցել են ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի։ Եվրոպական խորհուրդը որոշումը կայացնում է միաձայն, հետևաբար` Հունգարիայի որոշումը արգելափակում է Լեհաստանի նախաձեռնությունը։

Ի դեպ, ըստ լեհական լրատվամիջոցների՝ ԵՄ դիվանագետները փորձում են փոխել Հունգարիայի կարծիքը։