Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Եվրո 2020-ի Վրաստան-Դանիա հանդիպումը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում կմրցի Դանիայի ընտրանու հետ:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին:

D խմբում Վրաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է նախավերջի հորիզոնականը: Նախորդ խաղում Կոպենհագենում Վրաստանի ընտրանին 5:1 հաշվով զիջել էր Դանիային:

Սեպտեմբերի 8-ին սեփական դաշտում հանդիպում կանցկացնի նաև Հայաստանի ազգային հավաքականը: J խմբի 4-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը կմրցի 3-րդ հորիզոնականում գտնվող Բոսնիա և Հերցոգովինայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա 17:00-ին: