Հին նմուշի նույնականացման քարտերի փոխարեն տրվում են անվճար անձնագրեր և ID քարտեր

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ինքնությունը հաստատող հին նմուշի թղթե քարտեր, ապրիլի 1-ից մայիսի 1-ը անվճար կստանան Վրաստանի քաղաքացու անձնագիր և անձը հաստատող քարտ: Վրաստանում նույնականացման նման քարտ ունեցող 401 հազար քաղաքացի կա:

Բացի այդ, արտասահմանում գտնվող քաղաքացիները մայիսին անվճար կստանան Վրաստանի քաղաքացու անձնագիր:

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ այն քաղաքացիները, որոնց անձը հաստատող թղթե փաստաթղթերի վրա գրված է «անժամկետ», փոխարենը կստանան ID էլեկտրոնային քարտեր: