«Գազպրոմի» հետ բանակցություններն ավարտվել են. Բախտաձե

«Գազպրոմի» հետ բանակցություններն ըստ էության ավարտված են: Կառավարության նիստի ավարտին այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Նրա խոսքով, Վրաստանն այս բանակցություններում առաջնորդվել է էներգետիկ անկախության և պայմանագրում դիրքերի բարելավման սկզբունքներով։

«Այս երկու սկզբունքների լիարժեք պաշտպանությամբ բանակցությունները փաստորեն ավարտված կարելի է համարել»,- հայտարարել է Բախտաձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը խոստացել է, որ գործարքի մասին ավելի ուշ մանրամասներ կներկայացնի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան:

Ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ Վրաստանը չի ցանկանում, որ գազի միակ մատակարարն Ադրբեջանը լինի, ուստի բանակցություններ է սկսել նաև ռուսական «Գազպրոմ»-ի հետ։