Ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը Վրաստանում

2025 թվականին Վրաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 22 հազար 285 ամուսնություն, իսկ 13 հազար 173 զույգ բաժանվել է։ Այս տվյալները հրապարակում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

2024 թվականի տվյալներով՝ գրանցվել էր 21 հազար 653 ամուսնություն։

Ամուսնությունների ամենաշատ գրանցումները գրանցվել են Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։

Ինչ վերաբերում է տվյալներին ըստ տարածաշրջանների, դրանք ունեն հետևյալ տեսքը.

  •  Թբիլիսի – 6553
  • Աջարիայի ԻՀ – 2335
  • Գուրիա – 575
    Իմերեթի – 3284
  • Կախեթի – 1716
  • Մցխեթա-Մթիանեթի – 465
    Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 209
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 1892
  • Սամցխե-Ջավախեթի – 859
  • Քվեմո Քարթլի – 2944
  • Շիդա Քարթլի – 1453

Ինչ վերաբերում է գրանցված ամուսնալուծություններին, 2025 թվականին Վրաստանում պաշտոնապես ամուսնալուծվել է 13 հազար 173 զույգ։ Դրանցից ամենաշատը գրանցվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։

2024 թվականի տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ ամուսնալուծվել էր 13 հազար 520 զույգ։

Ավելի կոնկրետ (ամուսնալուծություններն ըստ մարզերի).

 Թբիլիսի – 4547

 Աջարիայի Ինքնավար Հանրապետություն – 1084

 Գուրիա – 343

 Իմերեթի – 2085

 Կախեթի – 979

 Մցխեթա-Մթիանեթի – 236

 Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 110

 Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 1363

 Սամցխե-Ջավախեթի – 310

 Քվեմո Քարթլի – 1325

 Շիդա Քարթլի – 791։