Վրաստանի նախագահի թեկնածուների թիվն ավելացել է

Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների թիվն ավելացել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 36 թեկնածու:

«Օրենսդրության համաձայն, նախագահի պաշտոնի հավակնորդների հայտադիմումների ընդունումն ավարտվում Է ընտրությունների անցկացման ամսաթվից 50 օր առաջ, ինչից հետո թեկնածուները սկսում են ստորագրություններ հավաքելու գործընթացը: Այն պետք է ավարտվի ընտրությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օրը, իսկ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը սահմանված է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ»,-հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն:

Վրաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 29-ին: Թեկնածուների հայտադիմումների վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 8-ն է:

Նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: