Փոփոխություններ պրակտիկոս ուսուցիչների համար

Ուսուցիչների կարիերայի առաջխաղացմանն աջակցելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) շարունակում է ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման համակարգի վերանայման գործընթացը, ինչը ենթադրում է ուսուցչի մասնագիտական ​​զարգացման սխեմայի ճշգրտում և կատարելագործում՝ ուսուցիչների առավելագույն ներգրավվածությամբ։

Վրաստանի կառավարության թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների) կպահպանեն գործող ուսուցիչների կարգավիճակը մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը:

2023 թվականի ընթացքում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կազմակերպած առարկայական քննությանը որպես գործող ուսուցիչներ իրավունք ունեն գրանցվելու միայն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցիչների կարգավիճակ ունեցողները:

Ըստ փոփոխության՝ ոչ վրացալեզու դպրոցներում ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) ուսուցիչների կարիերայի առաջխաղացման պայմանները ձևավորվել են հետևյալ կերպ.

  • Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը,
  • Մինչև 2026 թվականը ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) ուսուցիչը ավագ ուսուցչի կարգավիճակ կստանա, եթե անցնի (կամ անցել է) վրաց լեզվի դասընթաց, որը կազմակերպվել է Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի կամ Զուրաբ Ժվանիայի անվան պետական ​​կառավարման դպրոցի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կամ վրացերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կներկայացնի և մասամբ կհաստատի առարկայական իրավասությունը (1, 4, 7 կամ 10 կրեդիտ միավորներներով): Նրան թույլ կտան անցնել մասնագիտական ​​հմտությունների վերապատրաստման երկարաժամկետ դասընթաց, որը հաջողությամբ ավարտելուց հետո կտրվի ավագ ուսուցչի կարգավիճակ։
  • Ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցչին, որը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ  առարկայական և մասնագիտական ​​կարողություն քնոությունն անցել է առնվազն 1 կրեդիտ միավորով, կշնորհվի ավագ ուսուցչի կարգավիճակ:
  • Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուներով (ադրբեջաներեն և հայերեն) դասավանդող գործող ուսուցիչները, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առարկայական քննություններն անցել են 10 կրեդիտ միավորով, կստանան ավագ ուսուցիչների կարգավիճակ։