Վախո Սանայան ազատ է արձակվել

«Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանայան, ով 30 օրով ազատազրկվել է Facebook-ում գրված ստատուսների պատճառով, լքել է Մցխեթայի բանտը։

Նրան բանտի բակում դիմավորել են ընտանիքը, գործընկերներն ու հարազատները։

«Իմ բանտարկությույնից հետո ոչինչ չի փոխվում, ինչքան էլ երկար լինի և քանի անգամ էլ կրկնվի: Ինչ տուգանք էլ տային, ինչ բանտարկություն էլ նշանակեն, մենք միշտ կգրենք ու կխոսենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Մենք չենք կարող փոխել մեր խոսքերը, որովհետև Բիձինա Իվանիշվիլին առանձին բառարան է կազմել, որտեղ նա մուտքագրում է բառեր, որոնք նա չի ուզում լսել», — լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նա բանտից դուրս գալուց հետո: