ԵՄ պատժամիջոցների ֆոնին Wildberries-ը Վրաստանում ընդլայնվում է

Ռուսական Wildberries շուկայի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ ԵՄ պատժամիջոցների ֆոնին, վրացական օպերատորը շարունակում է շուկայի ընդլայնումը:

Ընկերությունը Ռուսթավի քաղաքի մոտակայքում պետությունից ձեռք է բերել ավելի քան 19 հեկտար հողատարածք, վարձակալում է մեծ պահեստ և պատրաստվում է Թբիլիսիում տաքսի ծառայություն գործարկել: Այս մասին ասվում է Վրաստանի տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (EPRC) զեկույցում:

Նոյեմբերի 16-ին ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառեց Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Կիմին: Պաշտոնական որոշման մեջ Բրյուսելը նշել է ընկերության կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, և դրա դերը ռուսական ռազմական ապրանքների և սարքավորումների մատակարարման գործում: Պատժամիջոցները ներառում են Կիմի ակտիվների սառեցում ԵՄ-ում, մուտքի և տարանցման արգելք, ինչպես նաև եվրոպացի անհատների և կազմակերպությունների կողմից նրան ֆինանսական և տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելք:

Սակայն Wildberries-ն ինքը բազմիցս հայտարարել է, որ «խումբը չունի ակտիվներ կամ գործունեություն ԵՄ-ում, ուստի Տատյանա Կիմի դեմ պատժամիջոցները չեն ազդի ընկերության գործունեության վրա»։