Վրաստանից ծխախոտային արտադրանքի վերաարտահանման և տարանցման համար տուրք է սահմանվել,- այս մասին նշված է Եկամուտների ծառայության կայքում հրապարակված հրամանում: Սիգարետի դեպքում տուրքը կկազմի 1 լարի՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար, իսկ սիգարիլաների, ծխախոտի հումքի, ինչպես նաև նարգիլեի ծխախոտի հումքի դեպքում՝ 30 թեթրի՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար:
«ԱՏԳ ԱԱ 2402 10 ապրանքային ենթադիրքում դասակարգված սիգարիլայի, 2402 20 ապրանքային ենթադիրքում դասակարգված սիգարետի և 2404 11 000 00, 2404 12 000 00 ու 2404 19 900 00 ապրանքային ենթադիրքերում դասակարգված ապրանքների վերաարտահանման կամ տարանցման ընթացակարգով ձևակերպման համար սահմանվել է ծառայության վճար՝ 1 կիլոգրամի դիմաց 1 լարիի չափով:
ԱՏԳ ԱԱ 2403 11 000 00 ապրանքային ենթադիրքում դասակարգված նարգիլեի ծխախոտի և 2401 ապրանքային դիրքում ու 2403 19 ապրանքային ենթադիրքում դասակարգված թութունի վերաարտահանման կամ տարանցման ընթացակարգով ձևակերպման համար սահմանվել է ծառայության վճար՝ 1 կիլոգրամի դիմաց 0.3 լարիի չափով»,- ասված է փաստաթղթում:
Տվյալների համաձայն՝ Վրաստանից նշված կատեգորիայի ապրանքների վերաարտահանումն ակտիվորեն իրականացվում է. ավելի մանրամասն՝ 2026 թվականի 9 ամիսներին նշված ապրանքների վերաարտահանումը կազմել է 54.5 միլիոն դոլար: