Վրաստան է ժամանել հոլիվուդյան աստղ Դոլֆ Լունդգրենը

Վրաստան է ժամանել աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Դոլֆ Լունդգրենը: Շվեդ դերասանը երկրպագուներին հանդիպել է «Կավեա Գալերիա» կինոթատրոնում և ստորագրություններ է բաժանել:

Կինոթատրոնում տեղի է ունեցել նրա մասնակցությամբ «Քրիդ 2» ֆիլմի պրեմիերան: Ցուցադրումից անմիջապես հետո Դոլֆ Լունդգրենը պատասխանել է կինոսերների հարցերին:

«Վրաց ժողովրդի սերը ես գնահատում և զգում եմ, շատ ուրախ եմ դրա համար: Կրկին կվերադառնամ Վրաստան»,- նշել է Լունդգրենը: