Մեկնարկել է ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

Վրաստանի կրթության համակարգում եվրոպական որակ ներդնելու նպատակով ընթացող նախագծի շրջանակներում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-25-ը պաշտոնական այցով Բրյուսելում հանդիպումներ է անցկացնում:

Ինչպես Ալիք Մեդիան տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այսօր պատվիրակությունը հանդիպում կանցկացնի Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվի Վրաստանում ընդհանուր, բարձրագույն կրթության և գիտության ուղղությամբ եվրոպական մոդելը ներմուծելու և փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

«Հատկանշական է, որ Վրաստանում ընթացող բարեփոխումների շրջանակներում, ընդհանուր կրթության ուղղությամբ եվրոպական մոդելի ներմուծումը, այդ թվում «նոր դպրոցի» մոդելի տեսքով արդեն ընթանում է հանրային դպրոցներում: