Էրդողանը Սորոսին մեղադրում է անկարգություններ կազմակերպելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսը ֆինանսավորել է Թուրքիայում 2013 թվականի բողոքի ցույցերի ալիքը:

«Սա այն մարդն է, ով շատ փող ունի և դա ծախսում է ժողովուրդներին իրարից բաժանելու համար», -ասել նա։

Նրա խոսքով Թուրքիայում ընդդիմությունը գործում է Սորոսի շահերից ելնելով: