Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Նախագահական վարչակազմը հայտարարել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանում՝ Սուրբ Աթոռում և Իտալիայում Վրաստանի դեսպանատների աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում Բագրատիոնին Հռոմի պապին նվիրել է հուշանվեր՝ Փոկա գյուղի Սուրբ Նինո վանքի միանձնուհիների կողմից պատրաստված ձեռքով նկարված կերամիկա։ Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առաջին տիկինը Հռոմի պապին փոխանցել է «նախագահի և վրաց ժողովրդի անունից հարգանքն ու երկարակեցության մաղթանքները»։
Պաշտոնական հաղորդագրության մեջ այցը ներկայացվում է որպես հարգանքի ժեստ և Վրաստանի ու Վատիկանի միջև մշակութային և մարդասիրական կապերի նկատմամբ ուշադրության նշան։