Թբիլիսիի քաղաքային դատարանը գործարար Թամազ Էլիզբարաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը։
Պաշտպանական կողմը պահանջում էր մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, նաև դատարանին որպես այլընտրանք առաջարկել էր 20 հազար լարիի չափով գրավ, սակայն դատավորը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանք սահմանելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ գործարար Թամազ Էլիզբարաշվիլիին ձերբակալել էին մի քանի օր առաջ իր բնակարանում։ Դատախազությունը Էլիզբարաշվիլիին մեղադրանք է առաջադրել սպառնալիքի փաստով։ Քննության տվյալներով՝ սույն թվականի օգոստոսի 30-ին Թբիլիսիի ռեստորաններից մեկում Էլիզբարաշվիլին և տուժողը սոցիալական ցանցում գրված մեկնաբանության առնչությամբ վիճել էին։