«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Վալիդ Աբու Հայայի հետ։
Իշխող կուսակցության տարածած տեղեկատվության համաձայն՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը կողմերը զրուցել են երկու երկրների միջև սերտ համագործակցության և այդ ուղղությամբ տարբեր ոլորտներում առկա դրական դինամիկայի մասին։
«Շեշտվել է Վրաստանի և Իսրայելի 26-դարյա հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև առկա հատուկ բարեկամության վրա հիմնված քաղաքական հարաբերությունները։ Նաև ուշադրություն է դարձվել աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, և ևս մեկ անգամ կարևորվել է դիվանագիտական ճանապարհով խաղաղության ու կայունության նշանակությունը՝ ի շահ երկրների և ժողովուրդների։
Բիձինա Իվանիշվիլին Վալիդ Աբու Հայային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը պատրաստակամություն է հայտնվել Վրաստանի և Իսրայելի միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ», — նշված է «Վրացական երազանքի» տարածած մամուլի հաղորդագրությունում։
Իշխող կուսակցության տարածած լուսանկարներից երևում է, որ հանդիպմանը մասնակցել է «Գաստրոնոմիայի ազգային գործակալության» նախագահ Լևան Քարումիձեն, որը գտնվում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ։