Վրաստանն առաջին անգամ ունի բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոն

Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանն ունի բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոն, փոխանցում է Վրաստանի Սպորտի նախարարությունը:

Բոդիբիլդինգի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Իսպանիայի Սանտա Սուսաննա քաղաքում:

IFBB World Semi Pro Championships մրցաշարում Գենո Դավիթաձեն (մինչև 100 կգ) նվաճել է ոսկե մեդալ տղամարդկանց բոդիբիլդինգի կատեգորիայում::