Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտված Նանա Սանդերսը դատավարական համաձայնությունից հետո ազատ կարձակվի

Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտված Նանա Սանդերսի հետ դատավարական համաձայնություն (դատախազական համաձայնագիր) է կնքվել։ Որպես պատիժ նրա համար սահմանվել է 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկում և 2 տարվա պայմանական դատապարտում։ Դատավարական համաձայնությունը հաստատել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Պաատա Սիլագաձեն։ Նանա Սանդերսը քրեակատարողական հիմնարկը կլքի մի քանի օրից։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Նանա Սանդերսին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել հունիսի 24-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ խմբակային բռնության կազմակերպում և պետական իշխանությունը տապալելու կոչեր։