Երեկվա օրը համառոտ. հունիսի 23

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ համատեղ ասուլիսում ողջունել է Աստանայի՝ էներգետիկ ռեսուրսների փոխադրման ավելացման նպատակով Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և Սև ծովի նավահանգիստների օգտագործումը։

Սմաիլովը հայտարարել է, որ Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային համագործակցության առումով:

Եվրամիությունը Վրաստանին խորհուրդ է տալիս արագացնել աշխատանքները բոլոր ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորները պահանջում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող կամավորները վերականգնողական բուժումը ստանան Ռուսաստանի բուժհաստատություններում:

Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն արդարադատության նախարարության հանրային ռեգիստրից խնդրել է վիճակագրական տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում գնված անշարժ գույքի վերաբերյալ։

Թբիլիսին նոր միջազգային օդանավակայան կունենա։ Այն կկառուցվի Վազիանիի տարածքում՝ համանուն օդանավակայանի բազայի վրա։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Փաստաբանների տան բացման կապակցությամբ շնորհավորել է վրաց իրավաբաններին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մասնակցել է Փաստաբանների տան բացման արարողությանը։

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) առաջին փոխնախագահ է ընտրվել էկոնոմիկայի նախկին նախարար Նաթիա Թուրնավան։

Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է Ճիաթուրայի հանքերը հանձնել հանքափորների կառավարմանը։

«Վրաստանն առաջին հերթին» պահպանողական շարժման ներկայացուցիչ Խաթիա Ջանաշիան տուգանվել է 1000 լարիով՝ Օրբելիանի նախագահական պալատի մոտ Եվրամիության դրոշն այրելու համար։

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ութ քաղաքացու՝ զբոսաշրջիկներին խաբելու գործով։ Հետաքննության տվյալներով՝ խարդախության զոհ է դարձել Իսրայելի, Հորդանանի և Ռուսաստանի առնվազն յոթ քաղաքացի։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) զեկույց է հրապարակել, որում խոսում է՝ շուրջ 200 լրագրողների և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների դատական ​​գործերի վերանայման ընթացքում ի հայտ եկած հիմնական միտումների մասին։