ՌԴ քաղաքացիները Վրաստանում ավելի քան 3500 բնակարան են գնել

Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն արդարադատության նախարարության հանրային ռեգիստրից խնդրել է վիճակագրական տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում գնված անշարժ գույքի վերաբերյալ։

Նախարարության տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա 5 ամսում ՌԴ քաղաքացիները Վրաստանում գնել են 3369 բնակելի տուն։

2022 թվականին նրանց կողմից գնված ընդհանուր անշարժ գույքի թիվը կազմել է 5 հազար։

«Տվյալների համաձայն՝ Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 5000 քաղաքացիներ որպես սեփականություն են գրանցել 6135 բնակարան։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 2780 քաղաքացի որպես սեփականություն է գրանցել 3369 բնակարան»,- ասված է Արդարադատության նախարարության պատասխանում։