Վրաստանի հավաքանակը հաջողությամբ մասնակցել է խառը մարտարվեստների աշխարհի առաջնությանը

Վրաստանը ներկայացնող հինգ մարզիկներից չորսը համոզիչ հաղթանակ է տարել Թբիլիսիի սպորտի պալատում   անցկացված   խառը մարտարվեստների  աշխարհի առաջնությունում:  

Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի ունիվերսալ մարտարվեստի ազգային ֆեդերացիան` ՆԳՆ աջակցությամբ:

Աշխարհի 35-որդ առաջնությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Բրազիլիայի,  Լեհաստանի,  Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի,  Վրաստանի մարզիկները:   Հայաստանը մրցաշարին չի մասնակցել :

Վրաստանից   առաջնությանը մասնակցել են երկրի ՆԳՆ  մարզային մարտարվեստի ակումբի անդամներ  Նոդար Կուդուխաշվիլին, Սոսո Նիժարաձեն, Բենո Ադամիան, Գիորգի Լոբժանիձեն և Արչիլ Թազիաշվիլին:  Վերջինս չի կարողացել շարունակել մենամարտը և պարտություն է կրել ոտքի վնասվածքի պատճառով, սակայն մյուս  չորսը մարզիկները համոզիչ  հաղթանակներ են  արձանագրել:

Միջոցառումը նվիրված էր  Գուրամ Գուգենաշվիլիի հիշատակին: Երկու տարի առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած մարզիկը   խառը մարտարվեստի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն էր:

Մարզիկները մարտից առաջ ողջունում, անկախ մարտի արդյունքներից  ավարտին նաև  միմյանց շնորհակալություն էին հայտնում:

Թողնել պատասխան