ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի գործին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի գործին:

Մասնավորապես, Պետդեպարտամենտի խոսնակին հարց է տրվել Վրաստանում ԱՄՆ հինգ նախկին դեսպանների հայտարարության մասին, ըստ որի նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը բուժօգնություն ցուցաբերել Սաակաշվիլիին։

Միլլերը հավելել է՝ ԱՄՆ-ը  շատ անհանգստացած է երրորդ նախագահի առողջության համար:

«Ինչպես մենք բազմիցս հրապարակայնորեն և մասնավոր կերպով հայտարարել ենք Վրաստանի իշխանությանը, կառավարության պարտականությունը բժշկական օգնության ապահովումն է, մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ պայման է սա, և մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործին», — ասել է Միլլերը: