Նարիկղալայի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Երեկ երեկոյան Թբիլիսիի Նարիկղալա ամրոցի մերձակայքում հրդեհ է բռնկվել:

Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքի վրա։

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: