Նոյեմբերի 23-ին Թբիլիսիում կբացվի Մերաբ Դվալիշվիլիի MMA ակադեմիան

Նոյեմբերի 23-ին Թբիլիսիում բացվում է Մերաբ Դվալիշվիլիի MMA ակադեմիան: Տեղեկությունը տարածում է Merab Dvalishvili MMA Academy-ն:

Ինչպես հայտնի է, Մերաբ Դվալիշվիլիի անվան MMA ակադեմիան կբացվի «Թբիլիսի Սենտրալ»-ում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում MMA ակադեմիայի բացման մասին Մերաբ Դվալիշվիլին ազդարարել էր ընթացիկ տարվա գարնանը՝ հարցազրույցներից մեկի ժամանակ:

«Սա բարեգործական մարզասրահ է լինելու: Ցանկանում եմ իմ երկրին վերադարձնել այն բարիքը, ինչ կարող եմ»,- հայտարարում է մարզիկը: