Պետության կողմից փոխանցվող դեկրետային արձակուրդի գումարը չի կարող կալանքի տակ դրվել

Պետության կողմից փոխանցված դեկրետային արձակուրդի գումարը չի կարող կալանքի տակ դրվել։ «Վրացական երազանքը» 72 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ հաստատեց «Կատարողական արտադրության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները:

Փոփոխության համաձայն՝ հղիության, ծննդաբերության, երեխայի խնամքի և նորածնի որդեգրման կապակցությամբ տրամադրվող դրամական օգնության իրավական պաշտպանությունը կատարողական գործընթացում նորովի կկարգավորվի: Մասնավորապես, կալանքի ենթակա չի լինի հղիության և ծննդաբերության պատճառով վճարովի արձակուրդի, ինչպես նաև երեխայի խնամքի և նորածնի որդեգրման պատճառով վճարովի արձակուրդի ժամանակահատվածի համար պետական բյուջեից տրամադրվող՝ Վրաստանի կառավարության կողմից սահմանված չափի դրամական օգնությունը: