Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 19

ՄԱԿ-ի կանանց կազմակերպության նախաձեռնությամբ և Եվրամիության աջակցությամբ անցկացված հետազոտության մեջ նշվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 4-րդ կին իր զուգընկերոջ բռնության զոհն է դարձել։

«Վրացական երկաթուղին» ուղևորահոսքի ավելացման պատճառով Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ ուղևորափոխադրումներ կիրականացնի:

Վրացական խինկալին, խաճապուրին, խորովածը և տապակած հավիկը աշխարհի լավագույն 100 ուտեստների շարքում են:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ յուրացման փաստեր է բացահայտել:

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 19,612 մլրդ  դոլար:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առանց հրավերի Ազատության հրապարակում գտնվելը հերթական սադրանքն էրասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Թբիլիսիի գրասենյակի նախագահ է ընտրվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զազա Գոգավան։

Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել, Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Դեկտեմբերի 25-ին կառավարության նախաձեռնությամբ Ախալքալաքում կանցկացվի ամանորյա միջոցառում: