Ամանորյա հավելյալ ուղևորափոխադրումներ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ

«Վրացական երկաթուղին» ուղևորահոսքի ավելացման պատճառով Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ ուղևորափոխադրումներ կիրականացնի:

«Վրացական երկաթուղի»-ների փոխանցմամբ՝ լրացուցիչ ուղևորափոխադրումների ցանկը հետևյալն է.

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի` դեկտեմբերի 23 և 24

Թբիլիսիից շարժը՝ 00:35-ին, Բաթումի ժամանումը՝ 05։38-ին։ Բաթումիից շարժը՝ 00։45-ին, Թբիլիսի ժամանումը՝ 05։44-ին։

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի` դեկտեմբերի 10-ից 31-ը և 2024 թվականի հունվարի 2-ից 21-ը

Թբիլիսիից շարժը՝ 10:25-ին, Բաթումի ժամանումը՝ 15:33-ին։ Բաթումիից շարժը՝ 17:20-ին, Թբիլիսի ժամանումը՝ 22:19-ին։

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի` դեկտեմբերի 29, 30, 31 և 2024 թվականի հունվարի 3-ից  8-ը

Թբիլիսիից շարժը՝ 00:30-ին, Բաթումի ժամանումը՝ 05:38-ին։ Բաթումիից շարժը՝ 00:45-ին, Թբիլիսի ժամանումը՝ 05:44-ին։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: