Զուրաբիշվիլի ողջունում է Եվրահանձնաժողովի գնահատականը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության հայտին։

Նախագահը կարևորել է ԵՄ օրենսդրության հետ մերձեցման առումով Վրաստանի ձեռնարկած քայլերի դրական գնահատականը։

«Ողջունելի է այս դրական գնահատականը, որն ավելի է կարևորում մոտ ապագայում 12 հանձնարարականների իրականացումը՝ Վրաստանին հնարավորինս շուտ թեկնածուի կարգավիճակ տալու համար»,-  նշել է Զուրաբիշվիլին:

Ի դեպ, Եվրահանձնաժողովի վերլուծական զեկույցը հիմնված է 2022 թվականի ապրիլին Վրաստան ուղարկված հարցաթերթիկների ստացված պատասխանների վրա և ընդգրկում է գործնականում բոլոր ոլորտները։

Նշենք, որ զեկույցը ողջունել են Վրաստանի վարչապետը, արտաքին գործերի նախարարը և այլք։

Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել