Վրաստանի առաջընթացը բոլոր ուղղություններով է. ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիշվիլին Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը գնահատել է բավականին դրական է՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովը արձանագրել է Վրաստանի առաջընթացը գրեթե բոլոր ուղղություններով։

Ըստ Դարչիշվիլիի՝ պարզ էր, որ Վրաստանը բացահայտ առաջատար է ոլորտային բարեփոխումների առումով։ Դարչաշվիլին նշել է՝ որպես կանոն, նախ հրապարակվում է գնահատման փաստաթուղթը, ապա քաղաքական որոշում է կայացվում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ.

«Մեր դեպքում հակառակը եղավ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրավիճակով։ Եվրահանձնաժողովը ստիպված էր քաղաքական որոշում կայացնել ֆորսմաժորային իրավիճակում: Այնտեղ, սակայն, ցավոք, հաշվի չի առնվել ինտեգրման առումով Վրաստանի ոլորտային առաջընթացը»։

Դարչիաշվիլիի խոսքով, Վրաստանի համար Եվրոպական խորհրդի կողմից սահմանված 12 առաջնահերթությունները հաջողությամբ իրականացվում են։ Կան մի քանի կետեր, սակայն, որտեղ առանց ընդդիմության ներգրավվածության ուղղակի անհնար է առաջընթացի հասնել»,- նշել է ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2023 թվականի ավարտին քաղաքական որոշում կայացնելիս եվրոպական կողմը հաշվի կառնի 12 առաջնահերթությունների արդյունքները, ինչպես նաև զեկույցում արձանագրած առաջընթացը։

Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել